Մակունցը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Մակունցը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի երրորդ համար Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս տեղեկությունը հաստատել է ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը, գրում է Sputnik Արմենիան։

Մակունցին պլանավորում են նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ ԱՄՆ-ում գործող դեսպան Վարուժան Ներսիսյանն արդեն հետ է կանչվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում Մակունցի դեսպան նշանակվելու համաձայնությունը ստացվել է հյուրընկալող երկրից։

Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին լուրերը ոչ միանշանակն ընդունվեցին և քննադատության առարկա դարձան ինչպես ՀՀ-ում, այնպեսլ էլ ամերիկահայ կառույցներում։ Քննադատները նշում են, որ ԱՄՆ-ի պես երկրում ՀՀ-ն պետք է բարձրակարգ դիվանագետ և ծանրքաշային գործիչ ունենա որպես դեսպան՝ ընդգծելով հարաբերությունների կարևորությունը և խորացման պատրաստակամությունը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---