Համայնքապետ․ Ադրբեջանցիներն անկանոն կրակել են Տեղի ուղղությամբ20 հուլիսի 2021 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Տեղ վարչական շրջանի բնակավայրի հատվածներում՝ Արավուս և Խնածախ բնակավայրերին մոտ հատվածներում գիշերն անհանգիստ է եղել։ Այստեղ ևս ՝ ինչպես Արարատի մարզի Երասխի և Գեղարքունիքի Կութ համայնքներում կրակոցներ են հնչել։ «Մի քիչ անհանգիստ է եղել մեզ մոտ։ Մեր որոշ բնակավայրերի հատվածներում էլ որոշակի կրակոցներ են եղել՝ ոչ դիպուկ, ոչ նշանառու կրակահերթեր են հնչել՝ դեպի օդ, անկանոն։ Մեր տղաների համապատասխան գործողությունների արդյունքում լռեցվել են կրակոցները»,- ասել է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, գրում է «Փաստինֆոն»։ Նա վստահեցնում է, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, միջադեպ չի գրանցվել։ Կրակոցներն էլ լսվել են մոտ 2․5 ժամ։ «Մի քանի կրակոց է եղել՝ պարբերաբար։ 2.30-ի մինչև ժամը 5-ի սահմաններում։ Նախկինում նման դեպքեր չեն եղել։ Երևի խրախճանքների մեջ էին, խմել, գոռգոռում, երաժշտություն էին լսում ու կրակում՝ չգիտեմ»,- ասել է համայնքի ղեկավարը։ Հուլիսի 19-ին միջադեպ էր գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում: Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |