ՔԿ․ Ժամկետայինի մահվան գործով դիրքի ավագը կալանավորվել է20 հուլիսի 2021 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր զինվարչության 5-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում՝ ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ լեյտենանտ Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Լեյտենանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մասնավորապես՝ հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, զորամասի կրակային դիրքում լեյտենանտ Հ.Ա.-ն, զեկույց ստանալով, որ դիրքի տարածքում հակառակորդի ենթադրյալ շարժ է նկատվել, իրականացրել է դիտարկում և տեղանքի ուսումնասիրություն, որի ընթացքում, ժամը 21:45-ի սահմաններում շարժ նկատելով, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից մենահատ կրակոցներ արձակել հիշյալ ուղղությամբ, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վնասվածք՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Հուլիսի 16-ին ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալուց հետո զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ղազարյանը մահացել է: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |