Ջիվան Գասպարյանը կհուղարկավորվի Պանթեոնում․ Հրաժեշտը՝ հուլիսի 24-ին

Ջիվան Գասպարյանը կհուղարկավորվի Պանթեոնում․ Հրաժեշտը՝ հուլիսի 24-ին

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը կհուղարկավորվի Երևանում՝ Կոմիտասի անվան պանթեոնում:

Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 24-ին` ժամը 11:00-14:00, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

«Մեր երկիրը վերջին հրաժեշտն է տալու Ջիվան Գասպարյանին: Երախտագիտությամբ ենք գլուխ խոնարհում նրա անցած մշակութային ստեղծագործական ճանապարհի առջև և մխիթարվում այն գիտակցությամբ, որ Ջիվան Գասպարյանի արվեստը մշտապես իր նվիրական տեղն է ունենալու բոլորիս սրտերում»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Գասպարյանն անցել է բազմամյա ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհ: Նա իր վերելքը սկսել է դեռևս նախորդ դարի 30-ական, 40-ական թվականներից: Այդ ճանապարհը պսակվել է համաժողովրդական ճանաչմամբ ու սիրով, իսկ վաստակը` արժանացել բարձր գնահատության:

Հայաստանում նրան շնորհվել է Ժողովրդական արտիստի կոչում: Նա Երևանի պատվավոր քաղաքացի էր և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Առաջին աստիճանի շքանշանի ասպետ», ինչպես նաև պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Բազում են նաև Ջիվան Գասպարյանի այն պարգևները, որոնց նա արժանացել է արտերկրում, այդ թվում` «Աշխարհի լավագույն երաժիշտ Womex-2002», «Ոսկե գլոբուս», Endliees Vision 41-րդ Grammy մրցանակաբաշխության անվանակարգով, «Վուդրո Վիլսոն» մրցանակ...

Այնպիսի հանրահայտ ու տաղանդավոր ֆիլմերում, ինչպիսիք են «Գլադիատորը», «Դոկտոր Ժիվագո», «Ագռավը», «Ռուսական տուն» և ուրիշ կինոստեղծագործություններ, հնչում է Ջիվանի դուդուկը` հարստացնելով ձայնաշարը և հաղորդելով մի առանձնակի խորհուրդ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---