ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ խնդիրը

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ խնդիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով անձնական ներկայացուցիչը հուլիսի 20-ին Մոսկվայում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։

«Զրույցի ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունները»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում կընդունի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Նրանք քննարկելու են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---