Մենենդես․ Բաքուն կշարունակի ագրեսիվ պահվածքը, եթե հստակ ուղերձ չստանա, որ դա անընդունելի է21 հուլիսի 2021 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քարեն Դոնֆրիդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ ադրադառնալով ՀՀ-ում սահմանային իրավիճակին, հայտարարել է, որ Ադրբեջանը սահմանային հարցերի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք և կշարունակի իր ագրեսիվ պահվածքը, եթե հստակ ուղերձ չստանա, որ դա անընդունելի է։ Սենատորը նաև իր մտահոգությունն է հայտնել Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու վերաբերյալ, ասվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։ Դոնֆրիդն արձագանքել է, որ եթե դա հաստատվի, ինքն այդ հարցի շուրջ սերտորեն կհամագործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: «Շատ կարևոր է համոզվել, որ ցանկացած աջակցություն, որ տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի ազդում ուժերի հավասարակշռության վրա, և մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է Դոնֆրայդը: «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |