ԱԺ պատգամավորի 19 թեկնածու չի վերցնի մանդատը, այդ թվում՝ Փաշինյանն ու Քոչարյանը

ԱԺ պատգամավորի 19 թեկնածու չի վերցնի մանդատը, այդ թվում՝ Փաշինյանն ու Քոչարյանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ ինքնաբացարկ է հայտնել ընտրված 18 պատգամավոր՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից։ Ինքնաբացարկ հայտնածների թվում են նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Ինքնաբացարկ հայտնածների ցանկն իր էջում հրապարակել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ«Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը ևս հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այսպիսով ինքնաբացարկ հայտնածների թիվը 19 է։

ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝

1․ Լիլիթ Մակունց

2․ Սուրեն Պապիկյան

3․ Արայիկ Հարությունյան

4․ Նիկոլ Փաշինյան

5․ Անահիտ Ավանեսյան

6․ Ռոմանոս Պետրոսյան

7․ Հովհաննես Հարությունյան

8․ Հակոբ Սիմիդյան

9․ Գնել Սանոսյան

10․ Համբարձում Մաթևոսյան

11․ Դիանա Գասպարյան

12․Դավիթ Գևորգյան

13․ Նարեկ Մկրտչյան

14․ Արամ Խաչատրյան

15․ Արարատ Միրզոյան

16․ Արմեն Փամբուխչյան

«Հայաստան» դաշինք

1․ Ռոբերտ Քոչարյան

2․ Մարիաննա Եփրեմյան

3․Ալեքսանդր Խաչատուրյան

Հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, ըստ որի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնվել է ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել էին խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---