Պուտինը՝ Ալիևին․ Եթե ուզում ենք կարգավորում, պետք է գնանք փոխզիջումների

Պուտինը՝ Ալիևին․ Եթե ուզում ենք կարգավորում, պետք է գնանք փոխզիջումների

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, շնորհակալություն է հայտնել վերջինիս Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար և հավելել, որ եթե ուզում են կարգավորում, պետք է գնալ փոխզիջումների ճանապարհով։

«Անկասկած, ամենակարևոր հարցերից է շարունակում մնալ տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը։ Գիտեմ, որ դուք, անշուշտ, դրան մեծ ուշադրություն եք հատկացնում։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ գտնվում են փոխզիջումային տարբերակներ»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ այդպիսի որոշումները միշտ ամենաբարդն են։

«Բայց եթե մենք ուզում ենք, իսկ մենք ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչև հիմա դա մեզ հաջողվել է անել»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ Կրեմլից ասել էին, որ Պուտինը և Ալիևը հուլիսի 20-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---