ՀՀ-ում կորոնավիրուսի 220 նոր դեպք կա և 1 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 220 նոր դեպք կա և 1 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227,936-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 1 դեպք է գրանցվել կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4573 դեպք կա, այլ պատճառով՝ 1111։

Ապաքինվել է ևս 56 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,585 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3665-ի։

Հուլիսի 20-ին կատարվել է 4875 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,282,345 թեստ է արվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---