Գյումրիում մոտ 4․3 մլրդ դրամի ներդրում կարվի

Գյումրիում մոտ 4․3 մլրդ դրամի ներդրում կարվի

PanARMENIAN.Net - Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ՝ նախնական գնահատմամբ կկազմի մոտ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։ Այդ մասին տեղեկացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

Նա նշել է, որ ներդրումներն իրականացվելու են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

Աշխատանքները միտված են լինելու Գյումրին բարեկարգելուն և մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն։

«Նախատեսվում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց ծավալով աննախադեպ են», - նշել է նա։

Մասնավորապես` կվերականգնվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Հաղթանակի պողոտան, Գյումրու Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ կարվեն, Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածները կվերականգնվեն։

Գյումրիում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---