Պեսկով․ ԼՂ մասով եռակողմ պայմանավորվածություններն իրագործվում են Պուտինի ակտիվ մասնակցությամբ

Պեսկով․ ԼՂ մասով եռակողմ պայմանավորվածություններն իրագործվում են Պուտինի  ակտիվ մասնակցությամբ

PanARMENIAN.Net - ԼՂ կարգավորման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շատ ակտիվ մասնակցությամբ, նաև իրագործվում են նրա ակտիվ մասնակցությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ ԼՂ վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը վատ չի ընթանում, և Պուտինը մշտական կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմա զբաղվում ենք պայմանավորվածությունները կյանքի կոչելով և իրականացնելով»,-ասել է Պեսկովը։

Այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերում ԼՂ կարգավորմանը միանալու Ֆրանսիայի մտադրությանը՝ Պեսկովը պատասխանել է, որ եթե միջնորդների ջանքերը խաղաղություն են բերում, ապա դա կարելի է միայն ողջունել։

«Եթե միջնորդական ջանքերը խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն են բերում և նպաստում են առկա պայմանավորվածությունների իրագործմանը, ապա դրանք կարելի է միայն ողջունել»,-ասել է Պեսկովը։

Պուտինը, Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, շնորհակալություն է հայտնել վերջինիս Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար և հավելել, որ եթե ուզում են կարգավորում, պետք է գնալ փոխզիջումների ճանապարհով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---