Մեծամորցին վնասել է Սբ Ղազար եկեղեցու դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել սպասքը

Մեծամորցին վնասել է Սբ Ղազար եկեղեցու դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել սպասքը

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ ամսի 19-ին՝ ժամը 21.30-ից 23.30-ն ընկած հատվածում անհայտ անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, մտել ներս և տակնուվրա արել եկեղեցական սպասքը, վնասել մոմավաճառի կրպակի ապակին։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մեծամորում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել քաղաքի 26-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է արարքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---