ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերն աճում են․ Մեկ օրում՝ 225 վարակված

ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերն աճում են․ Մեկ օրում՝ 225 վարակված

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228,161-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 2 դեպք է գրանցվել կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4575 դեպք կա, այլ պատճառով՝ 1111։

Ապաքինվել է ևս 91 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,676 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3797-ի։

Հուլիսի 21-ին կատարվել է 5034 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,287,379 թեստ է արվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---