Փաշինյանը շնորհավորել է ԱԺ անցած դաշինքներին և ասել՝ ՔՊ-ն պատրաստ է գործակցելու

Փաշինյանը շնորհավորել է ԱԺ անցած դաշինքներին և ասել՝ ՔՊ-ն պատրաստ է գործակցելու

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շնորհավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու կապակցությամբ և հայտարարել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստ է ատելության խոսքից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն երկրի անվտանգության ու բարեկեցության», - ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ պատրաստ են համագործակցային, ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ։

«Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ընդունում են ՍԴ ուղերձը ատելության խոսքի վերաբերյալ, և կձեռնարկեն քաղաքական, իրավական անհրաժեշտ միջոցները երկիրն ու ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից զերծ պահելու համար»,-ասել է կառավարության ղեկավարը։

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---