ՏԻՄ ընտրությունները՝ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին

ՏԻՄ ընտրությունները՝ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում որոշում է կայացրել փոխել 2021-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրերը:

ԿԸՀ-ն որոշել է նախատեսված ՏԻՄ ընտրությունների օրերը՝ սեպտեմբերի 26-ն և հոկտեմբերի 17-ը փոխել և նշանակել հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին:

«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Իհարկե, այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին կկայանան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնք փոխել են մի քանի հանգամանք, ըստ որի ԿԸՀ-ին առաջարկվում է վերանայելու սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քվերակության օրերը»,- ԿԸՀ նիստում հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ նորընտրիր ԱԺ-ում առնվանզ երկու նոր խմբակցություն է լինում, որոնք պարտավորություն և իրավունք ունեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, ԿԸՀ-ն պարտավոր է նրանց համար կազմակերպել լիցենզավորման դասընթացներ, ինչի համար ժամանակ է անհրաժեշտ:

Բացի այդ, ըստ Սմբատյանի, կազմակերպչական այլ բնույթի խնդիրներ ևս կան, որոնք պետք է լուծել ու պատշաճ կազմակեպել ՏԻՄ ընտրությունները, որոնք իրենց մաստբաով ամենամեծն են:

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---