ԱԺ-ում «Հայաստանի» խմբակցությունը կղեկավարի Սեյրան Օհանյանը

ԱԺ-ում «Հայաստանի» խմբակցությունը կղեկավարի Սեյրան Օհանյանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի խմբակցությունը կղեկավարի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

Խմբակցության քարտուղարը կլինի Արծվիկ Մինասյանը:

Նրանք ընտրվել են հուլիսի 21-ին տեղի ունեցած «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստում, որը վարել է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Քննարկվել են խորհրդարանում դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։

8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---