Զախարովա․ ՌԴ-ն մտահոգված է լարվածությամբ հայ-ադրբեջանական սահմանին

Զախարովա․ ՌԴ-ն մտահոգված է լարվածությամբ հայ-ադրբեջանական սահմանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտահոգված է լարվածությամբ հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անշուշտ, մենք մտահոգությամբ ենք ընկալում լարվածության սրման ցանկացած դրսևորում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում։ Եվ, անշուշտ, դա չափազանց բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա և չի նպաստում երկխոսության կարգավորմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, չարդարացված կորուստների հանգեցնում երկու երկրների բնակչության շրջանում»,-ասել է նա։

Զախարովան նաև ցավակցություն է հայտնել երկու երկրի սահմանին հայ զինծառայողի զոհվելու կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանը հուսով է` շուտով կսկսվեն սահմանազատման շուրջ բանակցություններն Ադրբեջանի ու ՀՀ միջև և պատրաստ է աջակցել։

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու:

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---