Մուկուչյան․ Կալանավորումը խոչընդոտ չէ մանդատները ստանալու համար

Մուկուչյան․ Կալանավորումը  խոչընդոտ չէ մանդատները ստանալու համար

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքից կալանավորված պատագամավորներ Մխիթար Զարքարյանի և Արթուր Սարգսյանի մանդատների մասին հարցն, ասել է, որ դա խոչընդոտ չէ մանդատները ստանալու համար։

«Դա խոչընդոտ չէ իրենց կողմից իրենց մանդատները ստանալու համար»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ մանդատներ տրամադրելու մասին արձանագրություն կազմելուց նաև նշված պատգամավորների անուններն են ընթերցել:

«Սա նշանակում է, որ հիշյալ պատգամավորները ստանալու են իրենց մանդատները՝ իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը, իսկ պատգամավորական գործունեության իրականացման եղանակները, ձևերը կարգավորվում է այլ օրենսդրությամբ»,- ասել է Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում կազմել և ստորագրել է Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---