ԱԱԾ․ Մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ խոշոր չափի վատնում են արել

ԱԱԾ․ Մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ խոշոր չափի վատնում են արել

PanARMENIAN.Net - ԱԱԾ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2011-2017 թթ, ՀՀ պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախնական համաձայնությամբ, կատարել են առանձնապես խոշոր չափերի վատնում, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

ՀՀ անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թթ․ միջոցառումների ծրագրով՝ «Բագրատաշեն» անցակետի շինաշխատանքների համար ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով սեփականատերերին փոխհատուցման համար Տավուշի մարզպետարանին է փոխանցվել 2,649,209.000 դրամ:

Ծրագիրն իրականացնելու պատրվակով նախ ՊԵԿ մաքսային, իսկ այնուհետև՝ տարածքային կառավարման մարմիններում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Հ.Ա-ի օգտին գործողություն կատարելու նպատակով 2011-ի դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետարանի միջոցով նրա հետ կնքել են վերջինիս սեփականության իրավունքով պատկանող, Բագրատաշեն համայնքում գտնվող հյուրանոցի, պոմպակայանի և հասարակական նշանակության օբյեկտների սպասարկման հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով Հ.Ա-ն նշված շինություններով ծանրաբեռնված հողամասը 206,137,500 դրամով վաճառել է ՀՀ-ին, սակայն հիշյալ գույքը շարունակել է փաստացի օգտագործել նախկին սեփականատերը և այն չի ծառայել կառավարության որոշմամբ սահմանված նպատակին։

Նույն պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել ՀՀ սեփականություն հանդիսացող նշված հողատարածքը և դրանում առկա շինություններն ըստ նպատակային նշանակության օգտագործելու համար, իսկ Հ.Ա-ն շարունակել է ապօրինի, իր հետ փոխկապակցված ԱՁ-ի անվան տակ մինչև 2017-ի մայիս շահագործել պետության սեփականություն հանդիսացող, նշված հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը և հողամասը, ստանալ առանձնապես խոշոր չափերի եկամուտներ: Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, պետությունը զրկված է եղել սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքից, այն ծառայեցնել նախատեսված նպատակներով, ստանալ նյութական օգուտներ, որն էլ իր հերթին անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---