Հյուսիսային պողոտայում կշարունակվի ստորագրահավաքը՝ ի պաշտպանության Սյունիքի համայնքապետերի

Հյուսիսային պողոտայում կշարունակվի ստորագրահավաքը՝ ի պաշտպանության Սյունիքի համայնքապետերի

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Հյուսիսային պողոտայում` ժամը 17։00-ից կշարունակվի ի պաշտպանության Սյունիքի համայնքների ղեկավարներ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների ստորագրահավաքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Հյուսիսային պողոտայում ստորագրահավաքը նախաձեռնել է «Հայաստան» դաշինքը։

Երևանում ստորագրահավաք մեկնարկել է հուլիսի 23-ին, իսկ Քաջարանում և Գորիսում արդեն շարունակվում է մի քանի օր։

Պահանջն է՝ ապօրինի ազատազրկումից անհապաղ ազատ արձակել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, Մեղրու նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին։

«Հ. գ. Երբ վտանգված էինք, այս անձինք Արցախում և ՀՀ սահմաններին էին՝ զենքերը ձեռքին, իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրած, և հերոսացվելու փոխարեն այժմ ազատազրկված են։ Առնվազն ստորագրությամբ պարտավոր ենք նրանց սատարել»,- ասվում է Մելոյանի գրառման մեջ։

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---