ԱՆ. Պատվաստվողները վիճակահանությամբ կստանան թատրոնի, օպերայի տոմսեր26 հուլիսի 2021 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Շուտով կորոնավիրուսի դեմ պատվաստվողները վիճակահանությամբ կստանան թատրոնի, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և հավելել, որ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար պետք է նմանատիպ խրախուսող միջոցառումներ անել: Ավանեսյանը հայտնել է, որ մշակվում է որոշակի սահմանափակումների փաթեթ, որը հանրությանը կներկայացվի օգոստոսի 2-րդ կեսին, գրում է «Փաստինֆոն»։ «Սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, մենք տեսնում ենք, որ երկրները, որտեղ համաճարակը դուրս է գալիս կառավարելիության շրջանակից, ինչպիսի կոլապսային իրավիճակում են հայտնվում», - ասել է Ավանեսյանը: Նա նշել է, որ Հայաստանում վերջին 3 ամսվա ընթացքում կորոնավիրուսային իրավիճակը բավականին կայունացել է, նրա խոսքով՝ ՀՀ-ն գտնվում է «կանաչ գոտում»: Նախարարի պաշտոնակատարը նաև արձանագրել է, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում երկրում պատվաստողների թվի կտրուկ աճ է նկատվում։ «Երեկվա դրությամբ պատվաստողների թիվն անցել է 150,000-ը: Մենք շաբաթական կտրվածքով արդեն մեծ թվեր ենք ապահովում և պետք է շարունակենք»,-ասել է Ավանեսյանը: Վերջինս նաև հայտնել է, որ Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը։ «Այս պահին սեկվենավորած նմուշ դեռ չունենք, բայց համաճարակային հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում էլ այն շրջանառվում է»,-ասել է Ավանեսյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |