ՔԿ․ ՊԲ զինվորն ինքն իրեն է կրակել և մահացու վնասվածք հասցրել

ՔԿ․ ՊԲ զինվորն ինքն իրեն է կրակել և մահացու վնասվածք հասցրել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել ՊԲ պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։

ՔԿ-ն տեղեկացնում է, որ Գրիգորյանն ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք:

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---