ՀՀ նախագահը Միջազգային համագործակցության ճապոնական բանկի կառավարչի հետ համատեղ աշխատանքն է քննարկել27 հուլիսի 2021 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ հանդիպմանը փոխգործակցության հարցեր է քննարկել: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման, բանկային, բարձր տեխնոլոգիաների, անշարժ գույքի ոլորտներում համագործակցությանը: Բանկի ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի առաքելությունն ու գործունեության ուղղությունները: Նա պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ փոխգործակցության հնարավորություններին ծանոթանալու համար: Միջազգային համագործակցության ճապոնական բանկը, որը պատկանում է Ճապոնիայի կառավարությանը, ներկայացված է աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրում: Բանկի հիմնական նպատակներից մեկը Ճապոնիայի և միջազգային գործընկերների միջև տնտեսական համագործակցության զարգացումն է ՝ օտարերկրյա ներդրումների, միջազգային առևտրի խթանման միջոցով: Բանկի գործունեությունն ընդգրկում է մասնավորապես ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի պահպանության, էներգետիկայի և բնական ռեսուրսների, ինչպես նաև արտադրության ոլորտները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում |