ՄԻՊ-ը 3 անհերքելի փաստ է ներկայացրել Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին28 հուլիսի 2021 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 3 անհերքելի փաստ է ներկայացրել Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «1. Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: 2. Ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: 3. ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»,-ասվում է գրառման մեջ։ Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր: Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։ Ըստ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |