Երևանը հաստատել է կրակը դադարեցնելու մասին համաձայնությունը

Երևանը հաստատել է կրակը դադարեցնելու մասին համաձայնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայություն, հայտնում է Araratnews.am-ը։

Նախարարությունում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից, տեղեկացնելով, որ այժմ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։

Ավելի վաղ հայտարարվեց, որ Բաքուն համաձայնել է Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը սահմանագծին՝ սկսած Երևանի ժամանակով 10:00-ից։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ Ժամը 10:30-ի դրությամբ կրակում են Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ։

ՊՆ-ից ևս հաստատել են, որ այս պահին կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել՝ ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։

Շփման գիծը չի փոփոխվել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր է:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---