Պահեստազորի վարժական հավաքներ՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը

Պահեստազորի վարժական հավաքներ՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը

PanARMENIAN.Net - Իրավական ակտերի E-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ՝ «Վարժական հավաքներ հայտարարելու մասին»։ Ըստ դրա, սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը նախատեսվում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։

Նախագծով առաջարկվում է 3 ամսով պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել, հայտնում է «Այսօրը»։

Նպատակն է քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը, մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը, նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը։

Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավվել մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի պահեստազորայիններ, 107-ը` ենթասպայական, 186-ը` սպայական։

Վարժական հավաքներին կներգրավվեն զինվորական 10 մասնագիտությամբ պահեստազորայիններ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---