Ներկայացուցիչների պալատը կդադարեցնի Բաքվին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը

Ներկայացուցիչների պալատը կդադարեցնի Բաքվին  հատկացվող ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոունի ներկայացրած փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունն Ադրբեջանին:

Փալոունի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաև «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որևէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Ինչպես տեղեկացրել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից, այժմ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Փալոունը ողջունել է Փոփոխությունների մասին հուլիսի 28-ին Պալատի կողմից կայացված որոշումը:

Բանաձևն այժմ պիտի փոխադրվի Սենատ, որից հետո պիտի դրվի նախագահ Ջո Բայդենի սեղանին: Ինչպես Արևմտյան Ամերիկայի հայ դատի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանն ասել է, որ «գլխավոր քայլը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում դրա հաստատումն էր»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---