Մարզպետ․ Մուտքը Կութ փակվել է անվտանգության նկատառումներով29 հուլիսի 2021 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու լրագրողներին թույլ չեն տվել մտնել Կութ գյուղի վարչական հատված, շփվել բնակիչների հետ, Սանոսյանն ասել է, որ դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ «Կութ գյուղի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում։ Դրանից ելնելով՝ հաշվի առնելով, որ սահմանում նախորդ գիշեր գրանցվել էր մի շարք հատվածներում փոխհրաձգություն, այդպիսի որոշում է կայացվել՝ անվտանգությունից ելնելով»,-ասել է մարզպետը, գրում է Panorama.am-ը։ Սոթքի հանքավայրի աշխատակիցների տարհանումը, տեխնիկայի որոշ մասի դուրսբերումը, Սանոսյանի խոսքով, եղել է նույն անվտանգության նկատառումներով, հանքն այս պահին չի աշխատում։ «Երբ անվտանգության խնդիր չի լինի, կսկսեն աշխատանքը»,- ասել է նա: Այդ հատվածում, Սանոսյանի խոսքով, ռուս խաղաղապահներ չեն տեղայակվել։ Անդրադառնալով ռուս սահմանապահների հետ բանակցությունների հարցին՝ Սանոսյանն ասել է, որ բանակցությունների մանրամասները չի կարող հայտնել, որովհետև ի պաշտոնե չի զբաղվում դրանով։ Նա հավելել է, որ որոշակի պրոցես եղել է և կա, որոշակի դիտարկումներ են եղել, թե որտեղ կարող են սահմանապահները տեղակայվել։ Իսկ թե հիմա բանակցություններն ինչ փուլում են, չի կարող ասել։ Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։ Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։ Սոթքի հանքի աշխատակիցները ադրբեջանական զինուժի կրակոցների պատճառով ստիպված են եղել լքել հանքի տարածքը։ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը տեղեկացրել է, որ աշխատակիցները տարհանվել են այն ժամանակ, երբ սկսվել են անկանոն կրակոցները: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |