Զասը՝ սահմանային վիճակի մասին․ Հակասությունները պետք է հարթվեն բացառապես դիվանագիտական միջոցներով

Զասը՝ սահմանային վիճակի մասին․ Հակասությունները պետք է հարթվեն բացառապես դիվանագիտական միջոցներով

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ ուժի կիրառումն անընդունելի է, իսկ հակասությունները պետք է հարթվեն բացառապես դիվանագիտական միջոցներով։

«Հուլիսի լույս 28-ի գիշերը ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով զոհվել է ՀՀ զինված ուժերի 3 զինծառայող, 4-ը վիրավորվել է (վիրավորները, ըստ ՀՀ ՔԿ-ի, 5-ն են՝ խմբ․)։ Խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։

Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ 2020թ. նոյեմբերի 10-ի Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման վրա։

Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներ»,-ասվում է մեկնաբանության մեջ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև ողջունել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ՌԴ ջանքերը։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---