Հայ դպրոցականները 3 բրոնզ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում 3 օգոստոսի 2021 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Քիմիա» առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ճապոնիան էր, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ն առցանց ձևաչափով և մեկ տեսական փուլով անցկացվել է ԵՊՀ-ում։ Օլիմպիադային մասնակցել են 79 երկրի (ևս 6 պետություն՝ դիտորդի կարգավիճակով) 309 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի սան Սևադա Ներսիսյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը և Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի սան Տիգրան Հարությունյանը։ Հայաստանի թիմը՝ ի դեմս Հայկ Աղեկյանի, Լեոնիդ Ասատրյանի և Տիգրան Հարությունյանի, արժանացել է 3 բրոնզե մեդալի։ ՀՀ թիմը ղեկավարել է ԵՊՀ-ն ներկայացնող Անդրանիկ Դավինյանը։ Քիմիայի 52-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |