Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ

Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին աշխատանքը շարունակող 8-րդ գումարման խորհրդարանի նիստում ընտրում են ԱԺ փոխնախագահներին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ։ Կողմ է քվեարկել 71 պատգամավոր, ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։

Արշակյանի թեկնածությունը ներկայացվել և քննարկվել էր օգոստոսի 3-ի նիստում։

Ընթացող նիստում նախատեսվում է նաև քննարկել ԱԺ երրորդ փոխնախագահի թեկնածությունը, որն ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելյանն է։

ԱԺ նախագահն ունի 3 տեղակալ։ Օգոստոսի 3-ին Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---