ՀՀ-ում կորոնավիրուսի 280 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 280 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230,993-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4625 դեպք կա, այլ պատճառով՝ 1121։

Ապաքինվել է ևս 149 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 220,438 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 4808 է։

Օգոստոսի 3-ին կատարվել է 6897 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,364,854 թեստ է արվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---