ԱԺ աշխատակազմում նշանակումներ են արվել

ԱԺ աշխատակազմում նշանակումներ են արվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրություններով նշանակումներ են արվել ԱԺ աշխատակազմում։

Մասնավորապես Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Լևոն Սահակյանը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Էդուարդ Խանզրադյանը՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Հովհաննես Նալբանդյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական, Դավիթ Առաքելյանը՝ օգնական:

Զինա Չալիկյանը և Աշխեն Հայրապետյանը նշանակվել են ԱԺ նախագահի ռեֆերենտներ։

Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահ է ընտրվել օգոստոսի 2-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---