Մակրոն․ Պատրաստ ենք 200,000 դեղաչափ պատվաստանյութ ուղարկել Երևան

Մակրոն․ Պատրաստ ենք 200,000 դեղաչափ պատվաստանյութ ուղարկել Երևան

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայատառ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Ֆրանսիան միշտ հայերի կողքին է։

Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիան պատրաստ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան։

«Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,-ասվում է Մակրոնի գրառման մեջ։

Ավելի վաղ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հույժ կարևորել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Ֆրանսիայի նախագահը վերահաստասել էր իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---