Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ

Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել Ազգային ժողովի փոխնախագահ։ Կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50 պատգամավոր։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե ԱԺ նախագահի տեղակալ չի ընտրվում, անցկացվում է նոր ընտրություւն։

Թեկնածության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ կմասնակցեն քվեարկությանը և «կապահովեն անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը» ընդդիմության թեկնածուի ընտրության համար` չցանկանալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորմանը և ապահովելով օրենքի պահանջը։

Մինչև քվեարկությունը Սիմոնյանը կարծիք էր հայտնել, թե ճիշտ կլիներ, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը լիներ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, գրում է Aysor.am-ը։

«Բայց, ինչպես տեսաք, «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները համաձայնության են եկել. «Պատիվ ունեմն» իր որոշումը կայացրել է»,- ասել էր նա։

Քվերակության արդյունքների հրապարակումից հետո «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ դաշինքն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում կրկին Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի։

Ըստ օրենքի պահանջի՝ ԱԺ 3 փոխնախագահից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։

Ավելի վաղ ԱԺ-ն խորհրդարանի փոխնախագահներ էր ընտրել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուներ Ռուբեն Ռուբինյանին և Հակոբ Արշակյանին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---