Սաղաթելյանը 2-րդ անգամ չի ընտրվել ԱԺ փոխնախագահ

Սաղաթելյանը 2-րդ անգամ չի ընտրվել ԱԺ փոխնախագահ

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը կրկին չի ընտրվել Ազգային ժողովի փոխնախագահ։ Այս անգամ անվավեր է համարվել 5 քվեաթերթիկ։

Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր՝ կողմ է քվեարկել 49-ը, դեմ՝ 49։

Առաջին քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ կմասնակցեն քվեարկությանը և «կապահովեն անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը» ընդդիմության թեկնածուի ընտրության համար` չցանկանալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորմանը և ապահովելով օրենքի պահանջը։

Առաջին քվեարկությանը մասնակցել էր 104 պատգամավոր, Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը, 1 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։

«Հայաստան» խմբակցության 3 անդամ չի մասնակցում քվեարկությանը, քանի որ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը կալանավորված են, իսկ Դավիթ Սեդրակյանը, բացակա է «հարգելի պատճառով», ինչպես ասել են խմբակցության անդամները։

Ըստ օրենքի պահանջի՝ ԱԺ 3 փոխնախագահից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Մինչ առաջին քվեարկությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, թե ճիշտ կլիներ, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը լիներ «Պատիվ ունեմ» խմբակցությունից

Ավելի վաղ ԱԺ-ն խորհրդարանի փոխնախագահներ էր ընտրել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուներ Ռուբեն Ռուբինյանին և Հակոբ Արշակյանին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---