Բաչկովը` Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր 6 օգոստոսի 2021 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 63 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկը կիսաեզրափակչում զիջել է ամերիկացի Քեյշոն Դևիսին: Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ։ Ավելի վաղ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բրոնզ է նվաճել: 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել էր ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով, 1/4 եզրափակչում նա հաղթել էր Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովին։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա |