ՊՆ․ Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել

ՊՆ․ Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ: Այդ մասին հայտարարել է Պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով Ոսկեպարում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին։

Նշվում է նաև, որ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։

Ավելի վաղ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանպահների տեղակայման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ասել էր, որ այդ ուղղությամբ գործնական աշխատանք է տարվում։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման գաղափարը մասնակիորեն իրագործվել է Սյունիքում, որի համար լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, խնդրահարույց վայրերում տեղակայելու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---