«Հայաստան» դաշինքն առաջարկել է սահմանի շուրջ քննարկում անցկացնել ԱԺ-ում

«Հայաստան» դաշինքն առաջարկել է սահմանի շուրջ քննարկում անցկացնել ԱԺ-ում

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքն առաջարկել է փակ կամ բաց քննարկում կազմակերպել Ազգային ժողովում՝ հաշվի առնելով իրարարմերժ տեղեկությունները սահմանային իրավիճակի մասին: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ելնելով ՀՀ շուրջը և սահմանին առկա լարվածությունից՝ «Հայաստան» դաշինքն առաջարակում է օրակարգում ընդգրկված օրինագծի երկու ընթերցումների միջև եղած ժամանակահատվածում փակ, կամ բաց, ինչպես որոշենք, քննարկում կազմակերպել համապատասխան պատասխանատու անձանց ներկայությամբ»,-ասել է նա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է՝ տեղեկացնելով, որ ՔՊ խմբակցությունը ընդմիջմանը կքննարկի առաջարկը և կհայտնի իր դիրքորոշումը:

Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Գեղարքունիքի հատվածում ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---