ՀՀ-ում կորոնավիրուսի 559 նոր դեպք կա և 13 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 559 նոր դեպք կա և 13 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 559 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236,234-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 13 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4727 դեպք կա, այլ պատճառով՝ 1141։

Ապաքինվել է ևս 216 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 223,443 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6923-ի։

Օգոստոսի 18-ին կատարվել է 7514 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,461,464 թեստ է արվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---