«Սպուտնիկ V»-ով պատվաստվածները 5 անգամ քիչ են հոսպիտալացվում «դելտա» շտամով վարակվելու դեպքում

«Սպուտնիկ V»-ով պատվաստվածները 5 անգամ քիչ են հոսպիտալացվում «դելտա» շտամով վարակվելու դեպքում

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը «դելտա» շտամով վարակվածների հոսպիտալացման առումով 81% է կազմում։ Այսինքն, «Սպուտնիկ V»-ով պատվաստվածները 5 անգամ հազվադեպ են հիվանդանոց տեղափոխվում, նույնիսկ եթե հիվանդանում են։ Այդ են վկայում Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի, Առաջին բժշկական համալսարանի, Տարուսայի հիվանդանոցի և այլ բուժկենտրոնների համատեղ հետազոտման արդյունքները, գրում է «Մեդուզան»։

Հետազոտմանը մասնակցել է 13,894 մարդ, որոնք հետազոտվել են երկու ԿՏ կենտրոնում 2021-ի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը, երբ «դելտա» շտամը գրեթե ամբողջությամբ դուրս էլ մղել վիրուսի մյուս տարատեսակները քաղաքից։

Հիվանդների մեծ մասին ուղարկել են տնային բուժման, հոսպիտալացվել է միայն 495-ը (3.6%)։ Հիվանդացածներից ոչ մեկը վերլուծության պահին չէր մահացել, ուստի մահացության դեմ պատվաստանյութի արդյունավետությունը չի հետազոտվել։

Վերլուծելով տվյալները՝ գիտնականները կարողացել են պարզել պաշտպանվածության աստիճանը, որը տալիս է պատվաստանյութը վարակի դեպքում։ Այն կազմել է 81%՝ 68-88% վստահելի տատանումով։ Դա նշանակում է, որ բոլոր հիվանդացածների շրջանում պատվաստվածների ախտանիշներն ավելի թեթև էին և նրանք անգամ ավելի հազվադեպ են հոսպիտալացվել, քան չպատվաստվածները։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---