Բորելը՝ Միրզոյանին․ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել սահմանների դելիմիտացիայի գործում

Բորելը՝ Միրզոյանին․ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել սահմանների դելիմիտացիայի գործում

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Արարատ Միրզոյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։

Բորելը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Բորելը գրել է, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում։

«Ձեր նշանակումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։ Նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո ցանկանում եմ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը` նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, հնարավորության դեպքում աջակցելով հետկոնֆլիկտային վերականգնմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։ Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Ի հավելումն, մենք նաև պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում։ Հաշվի առնելով այն, որ մեր բոլոր երկրները շարունակում են պայքարել COVID-19 համավարակի դեմ, թույլ տվեք ընդգծել, որ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու Հայաստանին՝ հանրային առողջապահական այս ճգնաժամը և դրա հետևանքները հաղթարելու գործում»,-ասվում է ուղերձում։

Նշվում է նաև, որ 2018-ից ի վեր երկկողմ հարաբերություններն էականորեն ակտիվացել են, իսկ 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեկ այլ կարևոր, դրական հանգրվան էր։

«Այս համաձայնագրի կյանքի կոչումն առանցքային է մեր երկկողմ հարաբերություններում, և մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և գործարար հնարավորությունների, շրջակա միջավայրի, կրթության բարելավման և գիտական հետազոտությունների համար հնարավորությունների ուղղությամբ»,-ասվում է Բորելի ուղերձում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---