30 օգոստոսի 2021 - 12:18 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 275 նոր դեպք կա և 7 մահ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 275 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 241,611-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 7 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4830 դեպք կա, այլ պատճառով՝ 1152:

Ապաքինվել է ևս 373 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 226,665 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 8964-է։

Օգոստոսի 29-ին կատարվել է 4671 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,534,770 թեստ է արվել: