ՀՀ-ում կորոնավիրուսի 524 նոր դեպք է գրանցվել և 17 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 524 նոր դեպք է գրանցվել և 17 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 524 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242,135-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 17 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից, և 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4844 դեպք կա, այլ պատճառով՝ 1155:

Ապաքինվել է ևս 361 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 227,026 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 9110-է։

Օգոստոսի 29-ին կատարվել է 5666 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,540,436 թեստ է արվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---