Արցախում 1000 սոցբիզնես կհիմնվի

Արցախում 1000 սոցբիզնես կհիմնվի

PanARMENIAN.Net - Արցախցիներին սեփական կայուն եկամտով ապահովելու, վերջիններիս շրջանում ձեռներեցությամբ զբաղվելը խթանելու և կյանքի որակը բարձրացնելու նպատակով Արցախում կհիմնվի 1000 սոցիալական բիզնես, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիաական հարցերի նախարարությունը։

1000 բիզնեսի հիմնման գործում ներդրում կունենա Հայաստանից և Սփյուռքից 1000 հայ ընտանիք։ Նախաձեռնությունն արդեն իսկ գործնական փուլում է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսված թվից 100 բիզնեսի հիմնում (ջերմոցային տնտեսություն) կիրականացվի վերջիններիս աջակցությամբ։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ևս իր ներդրումը կունենա նախաձեռնության կայացման գործում։ Արցախցիների շրջանում սոցիալական բիզնես հիմնելու գաղափարին կաջակցեն մի շարք այլ կազմակերպություններ և անհատներ ևս։

«1000 սոցիալական բիզնես՝ 1000 հայ ընտանիքի կողմից» նախաձեռնության շրջանակում օգոստոսի 28-ից Արցախում մեկնարկել է սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Արցախի կառավարության նախաձեռնությամբ՝ «Սոցիալական ձեռներեցների դպրոցի» և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոնի» հետ համատեղ։

Արցախ կատարած այցի շրջանակում՝ օգոստոսի 29-ին նախարար Նարեկ Մկրտչյանը դասընթացի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է, որ գործընթացում էական է Արցախի պետական համալսարանում սոցիալական բիզնես հանգույցի հիմնումը։

«Մեր նպատակն է այդ հարթակի միջոցով Արցախում ստեղծել մոտ 1000 սոցիալական բիզնես: Նախարարությունը հանձն է առել սոցիալական աջակցության ծրագրերից անցում կատարել զարգացման ծրագրերի և ստեղծել կայուն զարգացման միջավայր, և այս ծրագիրը մեր տեսլականի առաջին քայլերից է», – նշել է Նարեկ Մկրտչյանը:

Հանդիպման շրջանակում նախարարը Արցախի հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է բիզնես կենտրոնի հիմնման մանրամասները, քննարկել համագործակցության տարբերակները։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---