Զոհված զինծառայողի հայր․ Երեխուս գերեզմանի քարերը քանդել են, նկարը՝ գետնին գցել

Զոհված զինծառայողի հայր․ Երեխուս գերեզմանի քարերը քանդել են, նկարը՝ գետնին գցել

PanARMENIAN.Net - Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել են 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները: Հարազատները բողոքի ակցիա են իրականցնում կառավարության մոտ։

Զոհված զինծառայողի հայր Ռոման Գևորգյանն ասել է․ «Իմ երեխան ձեր երեխանա, ձեր երեխու շիրիմը պղծել են ու դա վարչապետի հրամանով»։

Նա կոչ է արել բոլորին հավաքվել հրապարակում, գրում է «Փաստինֆոն»։

«Պետք է պատասխան տա այն հրաման տվողը, որ Եռաբլուրում այսօր հերոսների գերեզման է քանդում։ Ես մտել եմ, տեսել եմ երեխուս գերեզմանի քարերը չկան, քանդել են, նկարը գետնին ընկած ա, սրբապղծություն է»։

Զինծառայողի հորը հրավիրել են ոստիկանության բաժին, վերջինս պնդել է՝ կներկայանա ու կվերադառնա Հանրապետության հրապարակ, Կառավարության շենքի մոտ։

«Մեր երեխեքը էսօր եռաբլուրում չեն կարողանում քնեն։ Մենակ թուրքը կարա տենց բան անի»,- ասել է Գևորգյանը։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր․ ««ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները»։ ՊՆ-ն հրավիրել էր արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին ընդհանուր հավաք-ժողովի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---