ԱԳ նախարար․ Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան

ԱԳ նախարար․ Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանային իրադրությանը, հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։

«Այս պահի դրությամբ ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի պայմանավորվելու ունակության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից: Եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և դուրս բերի զորքերը ՀՀինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար»,-ասել է նա։

Միրզոյանը հավելել է, որ բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և հայկական կողմը հուսով է, որ այդ հարցի լուծումը հնարավոր կլինի այնպիսի քննարկումների ընթացքում, որի պարագայում միջնորդ երկրներին կամ միջազգային կազմակերպություններին դիմելու անհրաժեշտություն չի լինի:

Խոսելով Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահների և ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մաիսն ՀՀ առաջարկի մասին՝ Միրզոյանն ասել է, որ այդ նախաձեռնությունները պետք է դիտարկել որպես ադրբեջանական կողմի ռազմատենչ նկրտումների զսպմանն ու արյունահեղությունից խուսափելուն ուղղված քայլ։ «Մայիսի 12-ից մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները ներթափանցեցին ՀՀ ինքնիշխան տարածք, ինչը լի է պայթյունավտանգ հետևանքներով։ Դա անթույլատրելի է և իրավիճակը պետք է հանգուցալուծվի Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրս բերմամբ»,-ասել է նա։

ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է ՌԴ, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ընթերցեք նաև․ Միրզոյան․ Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---