Զատուլին․ ՌԴ-ն թույլ չի տա հայ ժողովուրդն անպատիժ ստորացվի իր պատմական հողում

Զատուլին․ ՌԴ-ն թույլ չի տա հայ ժողովուրդն անպատիժ ստորացվի իր պատմական հողում

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նամակ է հղել «ՊրոԱրցախ» ֆորումի մասնակիցներին, որտեղ նշել է՝ Ռուսաստանը թույլ չի տա, որ հայ ժողովուրդն անպատիժ կերպով ստորացվի իր պատմական հողում:

«Շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետությանը, որ չնայած բոլոր խոչընդոտներին, դուք այսօր հավաքվել եք միասին: Եթե հիշում եք, ես պատիվ եմ ունեցել մի քանի տարի առաջ ձեր ֆորումում շարադրելու իմ պատկերացումներն Արցախի Հանրապետության անկախության վերաբերյալ:

Կարծում եմ, որ անցյալ տարվա պատերազմը Արցախում չպետք է տեղի ունենար, որ ռուս և հայ ժողովուրդները շատ բան կորցրեցին այդ արյունալի հակամարտության արդյունքում։ Իհարկե, ոչ հավասարապես: Բայց Ստեփանակերտում և Երևանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, պետք է իմանան, որ անհանգստացած Ռուսաստանը թույլ չի տա, որ հայ ժողովուրդն անպատիժ կերպով ստորացվի իր պատմական հողում: Դրա գրավականը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում»,-ասվում է նամակում:

Զատուլինը հույս է հայտնել, որ ՌԴ-ում խորհրդարանական ընտրություններից հետո առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։

Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյա տարեդարձը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---