ԱՆ․ 126 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, վերակենդանացման բաժնում 18-ամյա երիտասարդ կա

ԱՆ․ 126 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, վերակենդանացման բաժնում 18-ամյա երիտասարդ կա

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հետ կապված վիճակին, տեղեկացրել է, որ ծանր վիճակում է 650 հիվանդ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126։

«Ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ասել է նա։

Նա նշել է, որ դելտա շտամի տարածումն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիությամբ և ծանր ընթացքով, ինչպես նաև երիտասարդացմամբ։ Նրա խոսքով՝ կան վարակված 20-28 տարեկան երիտասարդներ, որոնց շրջանում նաև մահվան դեպք է գրանցվել:

Արհեստական շնչառության ապարատին միացված է 51 քաղաքացի։ Ավանեսյանը հավելել է, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ ծավալված է մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված է:

Անդրադառնալով պատվաստումներին՝ նախարարն ասել է, որ ցանկացողների մեծ հոսք է նկատվում, իսկ արդեն պատվաստվել է 293, 955 քաղաքացի։

Սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 386 դեպք, որոնցից 227 726-ն` առողջացած, 4876-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---