Սեպտեմբերի 15-ից պահեստազորի նոր եռամսյա հավաք կսկսվի 2 սեպտեմբերի 2021 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ից պահեստազորի նոր եռամսյա հավաք կմեկնարկի՝ որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Հավաքը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը։ Այն վերաբերում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններին։ Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի: Հավաքին կներգրավվեն մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական, ռադիոէլեկտրոնային պայքարի, ինժեներական ու տեղագրական մասնագիտություններ ունեցող պահեստազորայիններ։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև ԶՈւ-ում իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային)։ Պահեստազորայինների եռամսյա վարժական մեկ հավաք արդեն մեկնարկել է օգոստոսի 25-ին և կտևի մինչև նոյեմբերի 25-ը: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լավրովը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ Փաշինյանի շփումներից ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 |